Բրյուսելում Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության գործադիր կոմիտեի նիստի ժամանակ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևը: «Բանաձևը քննարկվեց քիչ առաջ և ընդունվեց այս կարևորագույն միջազգային ընտանիքի կողմից», - իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Աշոտյանը՝ նշելով, որ անկա ներքաղաքական դասավորումներից ՀՀԿ շարունակում է աշխատել հանուն ՀՀ, Արցախի և հայ ժողովրդի շահերի: