ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Թրամփը վստահ չի եղել, որ Նեթանյահուն հաղթել է, բայց այնուամենայնիվ որոշել է շնորհավորել նրան: «Կցանկանայի շնորհավորել Բիբի Նեթանյահուին: Կարծես թե, նա հաղթանակ է տարել այս մրցապայքարում: Գուցե փոքր-ինչ վաղ է, սակայն ես լսել եմ, որ նա հաղթել է», - ասել է ԱՄՆ նախագահը: