«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ
11.04.2019 | 23:44

Այսօր Վերաքննիչ դատարանը մերժեց պաշտպանական կողմի բողոքը առաջին ատյանի դատարանի՝ պաշտոնաթող նախագահի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու որոշման դեմ` տեղեկացրեց դատախազ Պետրոս Պետրոսյանը:


Քոչարյանի փաստաբանները նիստերի դահլիճից դուրս եկան ավելի ուշ, ինչպես փաստաբան Հայկ Ալումյանը փոխանցեց, երկրորդ նախագահի հետ քննարկում էին պաշտպանական կողմի հետագա անելիքները: Ասաց՝ Քոչարյանը կալանքի տակ մնալու որոշմանը ավելի հանգիստ արձագանքեց, քան պաշտպանները, ովքեր դատարանի որոշումը ստանալուց հետո պատրաստվում են բողոքարկել։ «Մեր դատարանները շարունակում են ենթարկվել էն սկզբունքին, որ գործի նյութերը ուսումնասիրի, բայց կալանքը ուզես-չուզես պիտի տաս, այս սկզբունքն է մինչև էսօր գործում։ Ուզեն-չուզեն կալանքը տալիս են, անկախ նրանից՝ գործի նյութերում ինչ կա և ինչ չկա», - նշեց Ալումյանը։

Դիտվել է՝ 375

Մեկնաբանություններ