«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Անկարան դատապարտում է Հայոց ցեղասպանության մասին Իտալիայի Պատգամավորների պալատի բանաձևը

Անկարան դատապարտում է Հայոց ցեղասպանության մասին Իտալիայի Պատգամավորների պալատի բանաձևը
11.04.2019 | 23:46

Անկարան կոշտ է արձագանքում նախօրեին Իտալիայի Պատգամավորների պալատում բանաձևի ընդունմանը, որով կառավարությանը կոչ է արվում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և խնդրին տալ միջազգային հնչեղություն։ Թուրքիայի ԱԳՆ դատապարտել է իտալացի օրենսդիրների որոշումը՝ շեշտելով, թե «այդ բանաձևը հայկական պնդումները ներքաղաքական շահերի համար գործիք դարձնելու հերթական օրինակն է»: «Զարմանալի չէ, որ օրինագիծը պատրաստվել է Մատեո Սալվինիի գլխավորած «Լեգա» կուսակցության կողմից, որը լծված է թուրք-իտալական հարաբերությունները սաբոտաժի ենթարկելու գործին: Զարմանալի ու ցավալի է, որ խորհրդարանը գործիք է դարձել Եվրախորհրդարանի ընտրություններում «Լեգա» կուսակցության դիրքերն ամրապնդելուն ուղղված այս խաղում:

Ըստ էության, հայկական պնդումները մշտապես օրակարգ են գալիս կամ նախընտրական շրջանում, կամ էլ հակաթուրքական համատեքստում, և այս հանգամանքը հստակ ցույց է տալիս հարցի քաղաքական բնույթն ու պատմական իրականության հետ աղերս չունենալու փաստը: Այս ջանքերը կողմերից ոչ մեկին օգուտ չեն տալիս, միևնույն ժամանակ խոչընդոտում են ապագային ուղղված դրական նախաձեռնությունները, - ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: - Այս բանաձևը մեր երկրի հետ պատմական առնչություններ, առևտրային սերտ համագործակցություն ունեցող և ռազմավարական դաշնակից Իտալիայի հետ մեր հարաբերությունների վրա անխուսափելի ազդեցություն կունենա: Պատմությունը քաղաքականացնելուն ուղղված բոլոր նախաձեռնությունների նման այս բանաձևը ևս Թուրքիայի համար իրավական նշանակություն չունի»:


Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն էլ Թվիթերում գրել է, թե իտալացի պատգամավորների ընդունած բանաձևը ներքաղաքական նպատակներ է հետապնդում և Եվրախորհրդարանի ընտրություններում «Լեգա» կուսակցության համար ձայներ շահելու միջոց է: «Իտալիայի Պատգամավորների պալատի որոշումն իրավական ուժ չունի այնպես, ինչպես պատմությունը քաղաքականացնելու բոլոր նախաձեռնությունները», - գրել է Չավուշօղլուն։
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը ևս արձագանքել է Իտալիայի խորհրդարանի ստորին պալատի ընդունած բանաձևին: Երեկ ուշ երեկոյան Քալընը իր թվիթերյան էջում գրել է. «Այսպես կոչված Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշումն անտեսում է պատմական իրողությունները և նոր թշնամություն սերմանում։ Մենք խստորեն դատապարտում ենք պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու մեր նախագահի կոչը անտեսող և քաղաքական պոպուլիզմ հրահրող այս մոտեցումները»։


Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեդին Ալթունը ևս դատապարտել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը։ «Մենք խստորեն դատապարտում ենք մեր պատմությունը խեղաթյուրելու և քաղաքականացնելու Իտալիայի խորհրդարանի ջանքերը։ Սա անօգուտ, թշնամական և ցավալի մոտեցում է։ Միմյանց հիշողությունների հանդեպ հարձակումների փոխարեն, բոլորս միասին պետք է ապահովենք ճշմարտության գերակայությունը հորինվածքի նկատմամբ», - իր թվիթերյան էջում գրել է Ալթունը:

Դիտվել է՝ 346

Մեկնաբանություններ