ՀՀ-ում օրենքի գերակայություն է՝ բոլոր քաղաքացիներն ունեն նույն իրավունքներն ու պարտավորությունները, ԵԽԽՎ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ 2018-ի նոյեմբերին ՀՀ-ում չեղարկվեց ԼԳԲՏ համայնքի պլանավորած ֆորումը: «Ձեր ասած դեպքի մասին լսել եմ, գիտեմ, բայց չեմ կարող ասել պատճառները, թե ինչու է նման միջոցառումը չեղարկվել, ինչու է պլանավորվել և երբ: Ես այդ խնդրին տեղյակ եմ միայն սոցցանցերում արված մեկ-երկու գրառման շրջանակներում և վախենամ՝ բավարար խորությամբ չեմ տիրապետում, որպեսզի Ձեզ առավել մանրամասն պատասխան տամ», - ասաց նա: