«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Իրանի շուրջ ստեղծված միջազգային զարգացումների պատճառով Հայաստանը բարդ իրավիճակում է

Իրանի շուրջ ստեղծված միջազգային զարգացումների պատճառով Հայաստանը բարդ իրավիճակում է
11.04.2019 | 23:54

Մենք փորձում ենք ավելի զարգացնել մեր հարաբերություններն Իրանի հետ, այսօր ԵԽԽՎ-ում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ իմ ունեցած բոլոր շփումներում արձանագրել եմ, որ եվրոպացի մեր գործընկերները հասկանում են հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը և համաձայն են Իրանի հետ բնականոն հարաբերություններ պահպանելու և լավ հարաբերություններ զարգացնելու մեր տեսլականի հետ», - ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, թե Իրանի շուրջ ստեղծված միջազգային զարգացումների պատճառով Հայաստանը բարդ իրավիճակում է։


«Երբ այդ քաղաքական հակասությունների կողմերում մեր բարեկամներն են, այսինքն՝ գծից այս կողմ էլ մեր բարեկամներն են, գծից այն կողմ էլ մեր բարեկամներն են։ Եվ մեր կոչն ու ցանկությունն այն է, որ քաղաքական հակասություններն ինչպես այլ դեպքերում, այս դեպքերում էլ լուծվեն երկխոսության տրամաբանության մեջ, որովհետև երկխոսությունը միակ ճանապարհն է, որը հարիր է 21-րդ դարում խնդիրներ լուծելու համար», - ասաց ՀՀ վարչապետը:

Դիտվել է՝ 305

Մեկնաբանություններ