«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Նիկոլ Փաշինյան. Կուզեի հնարավորություն ունենայի խոսելու Ադրբեջանի ժողովրդի հետ, բայց չեմ ուզում, որ դա լինի միակողմանի

Նիկոլ Փաշինյան. Կուզեի հնարավորություն ունենայի խոսելու Ադրբեջանի ժողովրդի հետ, բայց չեմ ուզում, որ դա լինի միակողմանի
11.04.2019 | 23:58

Մենք բանակցային ֆորմատի փոփոխություն ոչ ակնկալում ենք, ոչ պահանջում ենք, ոչ էլ դա համապատասխանում է մեր ցանկություններին և տրամաբանությանը` ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ստրասբուրգում ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում պատասխանելով պատգամավորների հարցին:


Նա նշեց, որ այն ֆորմատը, որի շրջանակում տեղի են ունենում ԼՂ հարցի խաղաղ կարգավորման քննարկումները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է և եթե նայենք ստեղծման պատմությունը, կտեսնենք, որ ենթադրվել է Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացին:
«Ոչ միայն ենթադրվել է, այլ նաև տեղի է ունեցել: Ենթադրում եմ՝ 94-96 թվականներին Մոսկվայում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հանդիպումը ԼՂ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, և մեր ձեռքի տակ կան փաստաթղթեր այն մասին, որ այս կոմունիկացիան արվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եռակողմ ձևաչափով, այսինքն՝ ոչ միայն համանախագահներն են երեքը եղել, այլ մասնակցություն են ունեցել Ադրբեջանի, Հայաստանի և ԼՂ ներկայացուցիչները»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ բացարձակապես բանակցային ֆորմատի փոփոխության հարց չի դրվում: «Սա մեզ համար քմահաճույք չէ, ոմանք նույնիսկ սա որակեցին որպես ապակառուցողական դիրքորոշում, բայց ուղիղ հակառակն է: Մենք ասում ենք՝ ուզո՞ւմ ենք հարցը կարգավորել, թե՞ չենք ուզում: Եթե ուզում ենք կարգավորել, ինչպե՞ս ենք պատկերացնում, որ ԼՂ հարցը կարող է կարգավորվել առանց Լեռնային Ղարաբաղի»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ շատ հաճախ օգտագործվում է «օկուպացիա» բառը, բայց այն մարդիկ, ովքեր հիմա ապրում են Ղարաբաղում, նրանք ծնվել են Ղարաբաղում, նրանց պապերն էլ են ապրել, պապերի պապերն էլ են ապրել Ղարաբաղում: «Ինչպե՞ս կարող է մարդը օկուպացնել այն տարածքը, որտեղ ինքը ծնվել է, իր երեխան է ծնվել և որտեղ հուղարկավորված են իր նախնիները: Ամեն կոնֆլիկտ, իրավիճակ պետք է նայել իր էության մեջ, որովհետև հասկանալի է, որ այստեղ կան բազմաթիվ նրբություններ, և մեր առաջարկն է նստել սեղանի շուրջ, նստել կոնֆլիկտի բոլոր կողմերով, քննարկել բոլոր նրբությունները և համաձայնել, որ խոսում ենք ոչ թե հարցի չկարգավորման, այլ հարցի կարգավորման մասին, համաձայնել, որ մեր օրակարգը ոչ թե իրար ոչնչացնելու, այլ հարցերը կարգավորելու օրակարգ է՝ այնպես, ինչպես հարիր է 21-դ դարի մարդկանց, ինչպես հարիր է Եվրոպայի խորհրդի անդամ երկու»,-ասաց վարչապետը: Նա նշեց, որ վերջերս նույնիսկ հանդես է եկել գուցե տարօրինակ թվացող նախաձեռնություններով: «Ես ասուլիսում հռետորական հարց տվեցի, թե արդյոք Ադրբեջանի նախագահը ոչինչ չունի՞ ասելու Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ժողովրդին: Ես օրինակ կուզեի ունենալ հնարավորություն դիմելու և խոսելու Ադրբեջանի ժողովրդի հետ: Իհարկե հիմա էլ կարող եմ, բայց ես չեմ ուզում, որ դա լինի միակողմանի և ընկալվի որպես սադրիչ քայլ: Ես ուզում եմ, որ այս խոսակցությունը կառավարությունների, ժողովուրդների, երիտասարդների միջև սկսի, քանի որ մեր օրակարգը խաղաղության օրակարգ է»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նույն տրամաբանությամբ պատասխանեց նաև Ղրիմի վերաբերյալ բանաձևերին առնչվող հարցերին: Նա ասաց, որ նոր է ստանձնել երկրի ղեկավարի պարտականությունները և իր համար երբեմն տարօրինակ է, թե ինչպես են մարդիկ խաղաղության համար հիմնադրված ամբիոնները օգտագործում պատերազմներ հրահրելու, հակամարտությունները ավելի սուր դարձնելու համար. «Ես կարծում եմ, որ պետք է մնալ երկխոսության տրամաբանության մեջ բոլոր դեպքերում»:


Վարչապետը նաև նշեց, որ շատ դեպքերում մենք մի իրավիճակի մեջ ենք, երբ կոնֆլիկտների երկու կողմերում մեր բարեկամներն են. «Շատ դժվար է ընտրություն կատարել բարեկամի և բարեկամի միջև: Երբեմն, ստիպված ես լինում այդպիսի ընտրություն կատարել, բայց մեր գլոբալ ընտրությունը խաղաղությունը, կայունությունը, զարգացումն է»:
Անդրադառնալով եվրոպամետ և ռուսամետ լինելու մասին որակումներին, նա նշեց, որ դեռ պատգամավոր եղած ժամանակ չի ընդունել, որ պետք է լինել ռուսամետ, ամերիկամետ, եվրոպամետ:


«Ես ինձ համարում եմ հայաստանամետ գործիչ, և կարծում եմ, որ ֆրանսիացի գործիչները պետք է լինեն ֆրանսիամետ, ռուսները՝ ռուսամետ, ուկրաինացիները` ուկրաինամետ: Ինչ է նշանակում հայաստանամետ լինելը՝ միջազգային տրամաբանությամբ դա նշանակում է, որ մենք պետք է կառուցողական, պոզիտիվ հարաբերությունները կառուցենք բոլոր միջազգային գործընկերների հետ և փորձենք լուծել, կարգավորել մեր հարաբերությունները բոլոր հարևանների հետ»,-ասաց նա:

Դիտվել է՝ 289

Մեկնաբանություններ