«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Լիլիթ Մակունց. Աշխարհում ոչ մի կառավարություն չի ներկայացնում նախագիծ, որով իր լիազորությունները կդարձնի ավելի վերահսկելի

Լիլիթ Մակունց. Աշխարհում ոչ մի կառավարություն չի ներկայացնում նախագիծ, որով իր լիազորությունները կդարձնի ավելի վերահսկելի
17.04.2019 | 20:46

Աշխարհում ոչ մի կառավարություն չի ներկայացնում նախագիծ, որով իր լիազորությունները կդարձնի ավելի վերահսկելի, ընդդիմադիրներին հակադարձեց իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:


Խորհրդարանականներն այս պահպանվող կարգավիճակում էլ կարող են վերահսկողություն իրականացնել, ասաց Մակունցն ու առաջարկեց. «Այժմ «Իմ քայլը» խմբակցության անունից ես բաց առաջարկ եմ անում իմ բոլոր գործընկերներին՝ երկու ընդդիմադիր խմբակցությունների, որ «Իմ քայլը» խմբակցությունը հենց վաղը պատրաստ է ձեզ հետ մշակել օրենսդրական նախագիծ, որով մենք Ազգային անվտանգության ծառայությանը և Ոստիկանությանը այնպես, ինչպես Կառավարության մյուս մարմիններին կարող ենք մեր սահմանած կամ օրենքով նախատեսված ժամանակացույցով այստեղ հրավիրել հարցուպատասխանի»։

Դիտվել է՝ 377

Մեկնաբանություններ