«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Լիլիթ Մակունց. Մենք նպատակահարմար չենք համարում այս պահին ուժային կառույցները դարձնել քաղաքական կառույցներ

Լիլիթ Մակունց. Մենք նպատակահարմար չենք համարում այս պահին ուժային կառույցները դարձնել քաղաքական կառույցներ
17.04.2019 | 20:49

«Մենք նպատակահարմար չենք համարում այս պահին ուժային կառույցները՝ Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը դարձնել քաղաքական կառույցներ»՝ Աժ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ «Նպատակահարմար չենք համարում՝ հաշվի առնելով թե՛ մեր, թե՛ տարբեր երկրների փորձով որոշ մտահոգություններ, որոնք կարող են այդ կառույցներն առաջացնել որպես քաղաքական մարմիններ այս պահին, միգուցե հետագայում քննարկենք և հասկանանք, որ նման խնդիր չկա», - ասաց Մակունցը։


«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմեց «Իմ քայլը» խմբակցության անդամներին՝ հարցնելով. - «Ինչո՞ւ վարչապետի խոստումը չեք կատարել այս նախագծով։ Իսկ վարչապետն այս ամբիոնից ասել է՝ «ես գտնում եմ, որ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը դառնալու են նախարարություններ», հետևաբար մտնելու են Կառավարության կառուցվածք։ Հիմա ասեք՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի խոստումը չեք կատարում և ի՞նչն է պատճառը, որ հեղափոխությունից մեկ տարի անց չեք կողմնորոշվում, թե ինչպես է պետք մեր կառավարման համակարգը դարձնել բաց, ժողովրդավարական և հաշվետու, ինչո՞ւ եք Սերժ Սարգսյանի կոստյումը հագել»։ Մարուքյանի պնդմամբ՝ «սա Սերժ Սարգսյանի կոստյումն ա՝ սուպերվարչապետական համակարգ ա»։

Դիտվել է՝ 482

Մեկնաբանություններ