ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրրքվեց՝ տեղյակ է, որ պետությունը ՄԻԵԴ-ում «ԳԱԼԱ» հեռուստաընկերութան գործով բողոք է բերել ընդդեմ Վարչական դատարանի որոշման։ Վարչապետը պատասխանեց, որ առաջին անգամ է լսում։ «Միաժամանակ, նման իրավիճաների մասին առաջին անգամ չէ, որ լսում եմ։ Ենթադրում եմ, որ այդ վարչական բողոքը գրել են այն նույն մարդիկ, որոնք 2007 -ին սոտգումները ձեռնարկել են։ Ձեր ասածի մեջ պրոբլեմ եմ տեսնում այն առումով, որ այդ խնդիր կա, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների գաղափարաբանությունը ամենուրք չէ, որ ընկալվում է։
Այստեղ մենք խնդիր ունենք։ Դա աշխատանք է, որը պետք է արվի։ Ձեր ասածի մեջ իրականում ոչ մի ողբերգություն չկա, որովհետև խնդիրը լուծելիության տիրույթում է։ Իմ վերաբերմունքն այդ պատմության նկատմամբ գիտեք, այդտեղ գաղտնիք չկա։ Մի բան գլոբալ առումով բացառում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ լրատվամիջոց քաղաքական հետապնդման ենթարկվի», - ասաց Նիկոլ Փաշինյանը: