Այսօր ով այլընտրանքային տեսակետ է ասում, միանգամից դառնում է թշնամի, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ ոլորտային մասնագիտական հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը: «Ինչո՞ւ, ո՞վ է տվել այդ իրավունքը, ի՞նչ է, երբ ասում ենք նույն սուպերվարչապետական համակարգի դեմ անընդհատ խոսացողները այսօր դարձել են սուպերվարչապետությունը պահող, գրկող, պաշտպանող ուժեր, չասե՞նք՝ էս ինչ եք անում», - ասաց Արծվիկ Մինասյանը։
Նա նշեց, որ իրենց համար սկզբունքային նշանակություն ունի, որ յուրաքանչյուր պաշտոնատար անձ՝ ՀՀ նախագահ, վարչապետ, պատգամավոր, մարզպետներ, բոլորը պարտավոր են շարժվել Սահմանադրությամբ։ Արծվիկ Մինասյանն ասաց, թե Ազգային ժողովն ընդունել է 36 օրենսդրական փաթեթ, որից հինգն է վերաբերում օրենքներին։ «Ընդ որում վերաբերում են օրենքների մեջ փոփոխություններին, ոչ թե նույնիսկ Մայր օրենքին։ Բա մեկի մոտ հարց չի՞ առաջանում՝ լավ, օրենսդիր մարմին ենք մենք, էս օրենսդիր մարմինը գործառույթ չունի՞ էս երկրում», - ասաց նա: