Այսօր՝ ժամը 08:00-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՙ ռուսական կողմում 200 մարդատար և 110 բեռնատար մեքենաներ կան: Ապրիլի 18- 22-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Օդի ջերմաստիճանը ապրիլի 20-ին կնվազի 4-ից 5 աստիճանով։ Երևանում ապրիլի 18- 22-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 10-15մ/վրկ։