«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Նիկոլ Փաշինյան-Ոչ միայն ասֆալտին կփռենք, այլև պատերով կտանք

Նիկոլ Փաշինյան-Ոչ միայն ասֆալտին կփռենք, այլև պատերով կտանք
18.04.2019 | 11:57

Զարթոնք գյուղի հայտնի միջադեպից հետո մենք մտածում ենք, որ կարող է՝ մենք շատ լիբերալ ենք՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կարող է՝ տեղ կա, որ պետք է ասենք՝ «սենց չեղավ», միջամտենք և լուծումներ գտնենք։ Բոլոր նրանք, ովքեր կփորձեն բռնությամբ հարց լուծել, բանտում են հայտնվելու։ Տարբերակ չունեն։ Որևէ մեկը հանկարծ չփորձի Հայաստանում դանակ, զենք խաղացնել։ Կներեք, էլի կրկնեմ՝ ոչ միայն ասֆալտին կփռենք, այլև պատերով կտանք։ Որևէ մեկը հանկարծ չփորձի դանակով հարց լուծել։ Եթե նույնիսկ միջադեպեր կլինեն, որ ինչ-որ մարդիկ, ինչ-որ կապեր օգտագործելով «կպլստան» այս մի քրեական գործից, մեկ է՝ հաջորդ պահին վզներից բռնելու ենք։ Որևէ մեկը չփորձի դանակ խաղացնել, գողական խաղացնել Հայաստանի Հանրապետությունում», - ասաց վարչապետը։

Դիտվել է՝ 454

Մեկնաբանություններ