«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Փաշինյանը և Պուտինը կբանակցեն Նուրսուլթանում

Փաշինյանը և Պուտինը կբանակցեն Նուրսուլթանում
19.04.2019 | 22:42

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կբանակցեն մայիսի 29-ին, Նուրսուլթանում (նախկին Աստանա), որտեղ կանցկացվի ԵԱՏՄ հոբելյանական գագաթաժողովը՝ նվիրված կառույցի ստեղծման 5-րդ տարեդարձին՝ Սանկտ Պետերբուրգում Աժ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Նրա խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի քաղաքական փոխգործակցությունը շատ արդյունավետ է։ «Անցած տարի մեր երկրների ղեկավարները հանդիպել են 7 անգամ, մշտական շփման մեջ են, պարբերաբար հեռախոսազրույցներ են ունենում», - Միրզոյանի հետ հանդիպմանը ասել է Մատվիենկոն։ Նա նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները երկկողմ հանդիպում անցկացնելու հնարավորություն կունենան նաև հոկտեմբերի 1-ին Երևանում, որտեղ նույնպես անցնելու է ԵԱՏՄ գագաթաժողով։ Աժ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է ԱՊՀ ՄԽՎ նիստերին:

Դիտվել է՝ 535

Մեկնաբանություններ