«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Աժ-ն հաստատեց Իրանից ներկրվող ցեմենտի վրա տուրք սահմանելու նախագիծը

Աժ-ն հաստատեց Իրանից ներկրվող ցեմենտի վրա տուրք սահմանելու նախագիծը
19.04.2019 | 22:43

Խորհրդարանն այսօր հաստատեց Իրանից ներկրվող ցեմենտի վրա տուրք սահմանելու նախագիծը: Մեկ տոննա ցեմենտի դիմաց ներմուծողը կվճարի 22 հազար դրամ տուրք: Ըստ կառավարության՝ այսպիսով պաշտպանում են տեղական արտադրողի շահերը, քանի որ Իրանից ներկրվող ցեմենտը մի քանի անգամ էժան է տեղական արտադրանքից: Նախագծի հարակից զեկուցող՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը նշեց, որ միայն հեղափոխությունից հետո Իրանից ցեմենտ ներմուծվեց 4 անգամ էժան, ինչը ստիպեց տեղական արտադրողին 10 հազար դրամով էժանացնել ցեմենտը: Կառավարությունը քայլեր ձեռնարկեց, որ տեղական արտադրողները չտուժեն: «Ես շատ կարևոր եմ համարում նշել, որ այս 10 հազար դրամով ցեմենտի գները նվազեցին ոչ թե Հայաստանում ցեմենտ արտադրողների բարի կամք դրսևորելու արդյունքում, այլ կառավարության և կառավարության ղեկավարի վարած քաղաքականության արդյունքում, որի հետևանքով առաջացավ բնական մրցակցություն տեղական արտադրողների և նաև իրանական ցեմենտի միջև», - նշեց Սարգսյանը։


Այս նախագիծը բուռն քննարկեցին հատկապես ԲՀԿ պատգամավորները: Նրանք կողմնակից են տուրք սահմանելուն, բայց պահանջում են տուրք սահմանել Իրանից ներկրվող կլինկերի վրա: Կլինկերը ցեմենտի պատրաստման համար օգտագործվող թրծված խառնուրդ է, որի ինքնարժեքը ցեմենտից շատ ավելի ցածր է՝ մեկ տոննայի արժեքը 9-13 դոլար է: Որոշ հավելումներով այն լիարժեք ցեմենտ է դառնում։


Ցեմենտի հումք արտադրում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանքին պատկանող «ԱրարատՑեմենտ» գործարանը: Ըստ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի՝ եթե հումքի վրա տուրք չեն սահմանում, ցեմենտի տուրքը արդյունք չի ունենա: «Ցեմենտը հարկեցին՝ լավ է, գալիս է մյուս պրադուկտը՝ կլինկերը, և դուրս է գալիս, որ դրա էֆեկտը՝ ցեմենտը հարկելու, հավասարվում է զրոյի, որովհետև էդ խոշոր գործարանները, որոնք իրանք արտադրում են կլինկեր, այլևս ձեռնտու չի, խնդրում եմ ուշադրություն, ձեռնտու չի լինի, որ կլինկեր արտադրեն, իրանք էլ կլինկերը կբերեն, էդ վերջի փոքր աղալը, աղացն էլ կանեն, և արդյունքում՝ էդ ամբողջ ծավալի ինքնարժեքի ծախսերը, աշխատավարձերով, աշխատողներով, էդ ամբողջ աշխատանքը կխարխլվի, և արդյունքում մենք կունենանք աղացներ, մենք ցեմենտի կարողությունները կկորցնենք», - ասաց Մելքումյանը։
Ինչպե՞ս է ստացվել, որ «ԱրարատՑեմենտ» գործարանը ձեռք է բերվել ընդամենը 200 հազար դոլարով, ստվերո՞ւմ է աշխատել, թե՞ ոչ, և ինչո՞ւ է Հայաստանում արտադրվող ցեմենտը Վրաստանում ավելի ցածր արժեքով վաճառվում: Այս հարցերը Ծառուկյանին ուղղեց իշխանական պատգամավոր Հայկ Գևորգյանը:


«Ես հիմա պետք է հիշեցնեի, թե ով ինչպես 17 տարի առաջ ձեռք բերեց «ԱրարատՑեմենտ» գործարանը 200 հազար դոլարով` էն դեպքում, երբ որ կար 35... «ԱրարատՑեմենտի» վճարած հարկերը անցած տարիներին՝ ինչպե՞ս 2017-ին «ԱրարտՑեմենտը» վճարել էր 800 միլիոն դրամից մի քիչ ավել ու 2018-ին հանկարծ վճարեց 2,1-2,2 միլիարդ դրամ», - ասաց Գևորգյանը։ Նրա հարցադրումները ստիպեցին Գագիկ Ծառուկյանին մոտենալ ամբիոնին: 16 տարում դա Ծառուկյանի երկրորդ ելույթն էր։ «Փոխանակ էսօր հարցը քննարկվի, ասում է՝ ցեմենտի գործարանը քանիսով է ձեռք բերվել։ Ձեր ցավը տանեմ, եթե 200 հազար դոլարով ձեռք է բերվել, ես նվեր տամ տվյալ հայտարարողին, թող նայի, բայց եթե չէ՝ մյուս օրը ինքը պետք է դրա համար պատասխան տա՝ ինչի՞ համար է այդպիսի արտահայտություն անում։ 200 հազար եթե լինի, ես նվեր եմ տալի՝ որպես Ծառուկյան», - հայտարարեց ԲՀԿ նախագահը։

Դիտվել է՝ 468

Մեկնաբանություններ