Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խորհրդարանին և ժողովրդին հասցեագրված տարեկան ուղերձում հայտարարել է, որ նախագահական հերթական ընտրությունները տեղի կունենան 2020-ին, իսկ խորհրդարանի ընտրությունը կանցկացվի այս տարվա ընթացքում:
Նա ասել է, որ անհրաժեշտ է բարեփոխել երկրի Սահմանադրությունը և հաջորդ նախագահին ընձեռել նոր մայր օրենքով աշխատելու հնարավորություն: «Ինձ հաճախ են հարցնում՝ ուզում եմ այս Սահմանադրությունը թողնել հաջորդին, ես հստակ ասում եմ՝ ոչ: Մենք արդեն անցել ենք այն փուլը, երբ անհրաժեշտ էր այնպիսի հզոր կառավարում, ինչպիսին այսօր է», - նշել է Լուկաշենկոն: Բելառուսի ղեկավարը չի հայտնել, թե երբ կգա Սահմանադրությունը բարեփոխելու ժամանակը: