«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Լենա Նազարյան. Ասել ենք, որ կոռուպցիայի դեմ պայքարում չենք բաժանելու մարդկանց յուրայինների և օտարների

Լենա Նազարյան. Ասել ենք, որ կոռուպցիայի դեմ պայքարում չենք բաժանելու մարդկանց յուրայինների և օտարների
19.04.2019 | 22:47

«Մենք ասել ենք, որ կոռուպցիայի դեմ պայքարում, չարաշահումների, վատնումների դեմ պայքարում մենք չենք բաժանելու մարդկանց յուրայինների և օտարների, ինչպես եղել է նախկինում», - հայտարարեց Աժ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ լրագրողների հետ զրույցում խոսելով ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանին մեղադրանքի առաջադրման մասին:

«Այդ բաժանումը չի լինելու, և կարծում եմ՝ արդեն համոզվել եք», - ասաց Նազարյանը: Սանասարյանի գործի առնչությամբ ԱԺ փոխխոսնակը շեշտեց․ «Մենք դեռ ոչինչ չգիտենք, մեզ հասանելի չեն փաստերը, նախաքննության մարմինը դեռ աշխատանք ունի անելու: Այսինքն՝ քննություն է ընթանում, ամենահամառ բանն էլ աշխարհում փաստն է, փաստերը կներկայացնեն՝ մենք էլ տեղյակ կլինենք»: Հարցին՝ բացառո՞ւմ է, որ այս իշխանության օրոք կարող է լինել քաղաքական հետապնդում որէև պաշտոնյայի նկատմամբ, Լենա Նազարյանն արձագանքեց․ «Այո, ես բացառում եմ, որ որևէ պաշտոնյայի գլխին, այսպես ասած, կարող է որևէ մեկը գործ սարքել, և նաև բացառում եմ, որ որևէ մեկը մեղավոր լինելու դեպքում մնա անպատիժ»:


ԱԱԾ-ն երեկ հայտնեց, որ ՊՎԾ պաշտոնյաների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու մասին քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ծառայության պետ Դավիթ Սանասարյանին: Սանասարյանը ստորագրություն է թողել երկրից չհեռանալու մասին, նրա լիազորությունները կասեցվել են: ԱԱԾ հաղորդագրությունից հետո Դավիթ Սանասարյանը Ֆեյսբուքում գրել էր, որ «միշտ պետք է հիշենք, որ պայքարի ճամփաները փշոտ ու քարքարոտ են, իսկ վերջնական հաղթանակը երբեք հեշտ չի տրվում», իր դեմ իրականացվողը շինծու է և «դա անգամ ապացուցման կարիք չունի»։

Դիտվել է՝ 583

Մեկնաբանություններ