«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Մակրոնի վարկանիշն աճել է Նոտր Դամի հրդեհից հետո

Մակրոնի վարկանիշն աճել է Նոտր Դամի հրդեհից հետո
19.04.2019 | 22:48

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը բարձրացել է վերջին մի քանի օրվա ընթացքում, վկայում են BVA ընկերության՝ հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են ուրբաթ: Նրա գործունեությանը ներկայում հավանություն է տալիս 32 տոկոսը, որ 3 տոկոսով բարձր է, քան ապրիլի սկզբին: Հարցումն անցկացվել է ապրիլի 17-18-ին՝ Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկած հրդեհից ընդամենը մի քանի օր անց: Այն նաև ցույց է տվել, որ ֆրանսիացիների 70 տոկոսը հեռուստացույցով դիտել է Նոտր Դամի հրդեհից հետո Մակրոնի ելույթը: 62 տոկոսը դրական է գնահատել նախագահի արձագանքը և նրա գործողություններն այդ պատահարից հետո:

Դիտվել է՝ 427

Մեկնաբանություններ