«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Էդմոն Մարուքյանը՝ Սանասարյանի գործի մասին

Էդմոն Մարուքյանը՝ Սանասարյանի գործի մասին
19.04.2019 | 22:50

Դավիթ Սանասարյանին գիտեմ որպես բարեվարքության բոլոր պայմանները պահպանող մարդ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Ճանաչում եմ պարոն Սանասարյանին, ընկերություն չենք արել, բայց գիտեմ այդ մարդուն, որպես բարեվարքության բոլոր պայմանները պահպանող մարդ։ Սա մեզ համար նույնպես անակնկալ է», - ասաց Մարուքյանն՝ անդրադառնալով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելուն։ «Ինձ համար զարմանալին այն է, որ բոլորը քննադատում էին ԱԱԾ պետին, Facebook-ում, այսպես ասած, քարոզարշավ կար այդպիսի։ Զարմանալի էր, որովհետև ԱԱԾ-ի ղեկավարը Հայաստանում այս Սահմանադրությամբ, որը մենք չենք փոխում, այն կառավարողը վարչապետն է։ Այսինքն՝ այդտեղ երկերեսանիության հարց կա, որ սխալ տեղ են ուղղում պահանջները», - ասաց Էդմոն Մարուքյանը։ Հարցին՝ առանց վարչապետի գիտության ԱԱԾ-ն չէ՞ր կարող ոչինչ անել, ԼՀԿ խմբակցության ղեկավարն արձագանքեց. «Երեկ դրա պատասխանը տվել է վարչապետի խոսնակն՝ ասելով, որ ԱԱԾ-ն վարչապետին ենթակա մարմին է»։ Նա չի կարծում, որ Դավիթ Սանասարայանի դեպքում քաղաքական հետապնդում է իրականացվում. «Եթե հանկարծ քաղաքական հետապնդում լինի՝ մենք բոլոր ձևերով կբարձրաձայնենք այդ մասին», - ասաց Էդմոն Մարուքյանը:

Դիտվել է՝ 530

Մեկնաբանություններ