«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Գագիկ Ծառուկյանը՝ ցեմենտի հարկման մասին

Գագիկ Ծառուկյանը՝ ցեմենտի հարկման մասին
19.04.2019 | 22:53

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթի քննարկմանը ելույթով հանդես եկավ նաև ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Նա տեղեկացրեց, որ ինքը մինչ ԱԺ գալը Արմավիրում էր, այնտեղ բամբակի նոր արտադրություն են ցանկանում հիմնել ու նպատակ ունեն Արմավիրը դարձնել տեքստիլի քաղաք։


«Ինչի համար եկա, որ այո՝ Մելքումյանն էլ որպես տնտեսագետ, դոկտոր-պրոֆեսոր, ակադեմիկ մարդ, բայց լիարժեք հիմնական խնդիրը ներկայացնեմ: Բայց այստեղ ամեն մեկը գալիս է, ասում է իբր պատրաստված է, ցույց տալու, թե ինչ գիտի և պետք է ընդհանուր, կետ առ կետ բացատրվի, ասվի»,-ասաց նա։ Ըստ Ծառուկյանի, իրենք ոչ թե պայքարում են, որ տուրքը նաև անպայման կլինկերի վրա դրվի, այլ ասում են, որ պատասխանատվությունը «Իմ քայլն» իր վրա է վերցնում։ «Ձեր ցավը տանեմ, եթե որոշել եք, որ պատասխանատուն «Իմ քայլն» է, դրեք հայտարարեք, որ դա ավելի էժան կլինի, շահութաբեր կլինի: Մենք համաձայն ենք՝ հիմա ես կլինկեր կբերեմ, թե ցեմենտ կարտադրեմ, դա ի՞նչ խնդիր է։ Մենք ոչ մեկին չենք ուզում ոչ նեղացնենք, ոչ վիրավորենք, այլ հիմնական խնդիրը, եթե այդպես եք գտնում, ուրեմն այդպես էլ անենք»,-ասաց նա։ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ երեկ իր խմբակցության հետ հանդիպել է ու բոլորին զգուշացրել, որ որևէ մեկին անձնական վիրավորանք չտրվի։ «Դա պատիվ չի բերում, թույլ մարդը կարող է այդպես անել։ Բայց եթե չեն կարում հարցին պատասխանել ու ուզում են վիրավորել, տասնապատիկ կստանան՝ դոկումենտալ, փաստացի»,-ասաց նա և հայտարարեց, ինչ որոշում էլ կայացվի՝ պատասխանատվությունն «Իմ քայլի» վրա է, իրենց վրա չէ։


Նա շարունակեց, որ Կառավարության ծրագրի դեպքում էլ, թեպետ ինքն ասել է, որ դա տնտեսական հեղափոխության ծրագիր չէ, այնուամենայնիվ, եթե գան, ապացուցեն, որ հեղափոխական է այդ ծրագիրը, իրենք կողմ կքվեարկեն։ «Այսօր մեր նպատակը մի լավ բան կատարելն է հեղափոխությունից հետո»,-ասաց նա։
«Փոխանակ հարցը քննարկվի՝ եկել ասվում է, թե ցեմենտի գործարանը քանիսով է ձեռք բերվել: Ձեր ցավը տանեմ, եթե 200 000 դոլարով ձեռք է բերվել, ես նվեր կտամ տվյալ հայտարարողին: Եթե չէ, մյուս օրը դրա համար ինքը պետք է պատասխան տա, ինչի համար է նման հայտարարություն անում... նվեր եմ տալիս՝ որպես Ծառուկյան»,-ասաց նա։
Խոսելով իրանական ցեմենտի որակի մասին՝ Ծառուկյանն ասաց. «Եթե ավելի որակյալ է, ինչո՞ւ են շինարարական ընկերությունները կարգադրություն են ստացել, որ հանկարծ պարսկական չօգտագործեն. պարսկականի գիպսը շատ է՝ ցեխը շուտ չորանում է, բայց ցանկացած մարդ իր տան համար մեր մոտից է տանում»։


Ցեմենտը Վրաստան ավելի էժան գնով արտահանելու մասին Ծառուկյանը նշեց. «Վրաստան արտահանել ենք, կա քայլեր, որ թեկուզ մինուս ա, բայց պետք է անես ու դա նրա համար է, որ մեր շուկա չներխուժի, դա բիզնեսի կանոն ա»։ Ծառուկյանի գնահատմամբ՝ ամենակարևոր խնդիրն այն է, որ «Արարատցեմենտի» աշխատակիցներին ինքը խոստացել է, որ 2-3 ամիս էլ կպահի գործարանը, եթե օգուտը նույնիսկ զրոյական լինի, բայց այդպես մինչև ե՞րբ: Ծառուկյանն ասաց, որ մարդիկ քիչ են աշխատում՝ 2-3 ամիս մինչև 2017 թվականը, 4 ամիս՝ 2018 –ին, բայց եթե 12 ամիս աշխատեն՝ շահույթ կլինի։


«Ժողովուրդն անհամբեր սպասում է: 3 օր անձրևի տակ կանգնած են... թարսի պես էլ անձրև էր գալիս: Ասում ենք՝ գնացեք, կգամ: Ասել են՝ չէ, Ծառուկյան ջան, սպասում ենք: Վարկեր ունեն էտ մարդիկ»,-հավելեց նա։ «Ցանկացած հարցի պատասխանն՝ առանց վիրավորանքի: Քայլ պետք է կատարենք, ու հիմնական քայլ կատարողը դուք եք՝ ժողովուրդը ձեզ է վստահել, ձեզ է հավատում: Մինչև այսօր էլ հավատում է, որ պարոն վարչապետը կողմնակից է երկրի զարգացման համար, բայց որոշում պետք է կայացվի»,-ասաց նա և համոզմունք հայտնեց, որ հանձնաժողովի ներկայիս որոշման ընդունման դեպքում Հրազդանի ցեմենտի գործարանը միանշանակ փակվելու է։ «Դուք որոշեք, ասեք, խնդիր չկա: Ոնց ուզում եք, մենք չենք պայքարում, ու հանրությունը թող իմանա, թե այս դեպքում քաղաքաշինությունը կզարգանա, աճ կլինի, ես իմ ժողովրդին էլի կպահեմ, էնա կողքը գործարան ենք ուզում բացել»,-ասաց նա և շեշտեց, որ ներդրողի համար նպաստավոր պայմաններ պետք է լինեն։

Դիտվել է՝ 638

Մեկնաբանություններ