Աժ-ում քննարկման ժամանակ ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանն անդրադարձավ Հայաստանում ցեմենտի արտադրության ինքնարժեքին:
Նրա խոսքով, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներկայացրած տեղեկանքում Հայաստանում ցեմենտի 1 տոննայի ինքնարժեք է նշվում 41-42 հազար դրամ: Միևնույն ժամանակ գրվել է, որ ցեմենտն արտահանվել է Վրաստան ինքնարժեքով: Վրաստանում ցեմենտի գինը 28670 դրամ է: Ակնհայտ հակասություն է, անհասկանալի, նշել է Արկադի Խաչատրյանը: