«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Զելենսկու թեկնածությունը նախագահական ընտրություններից հանելու հայցը դատարանը մերժել է

Զելենսկու թեկնածությունը նախագահական ընտրություններից հանելու հայցը դատարանը մերժել է
21.04.2019 | 14:14

Ուկրաինական վեցերորդ վարչական դատարանը դիտարկեց Ուկրաինայի նախագահական ընտրությունների թեկնածու Վլադիմիր Զելենսկու գրանցումը չեղարկելու հայցը, որը ներկայացրել էր փաստաբան և ուկրաինական հասարակական կազմակերպության դիտորդ Անդրեյ Խիլկոն: Կիևի դատարանը Զելենսկու գործողություններն անօրինական չի համարել՝ Զելենսկու Ֆեյսբուքյան էջում բանավեճի անվճար տոմսեր ստանալու գրանցումն ընտրակաշառք չի կարող համարվել, ինչպես հայտնել էր հայցվորը: Արդյունքում` դատարանը չի բավարարել հայցը:

Դիտվել է՝ 483

Մեկնաբանություններ