«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Մանե Թանդիլյան. Չեմ բացառում, որ Սանասարյանն ակամայից արել է գործողություններ, որոնց հետևանքը չի պատկերացրել

Մանե Թանդիլյան. Չեմ բացառում, որ Սանասարյանն ակամայից արել է գործողություններ, որոնց հետևանքը չի պատկերացրել
22.04.2019 | 12:07

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանն այն քիչ ազնվագույն մարդկանցից է, ում հետ ինքն առնչություն է ունեցել։ «Իմ հարգարժան ընկերը։ Այս պարագայում ես տեսնում եմ, գոնե իմ գնահատմամբ, դեռևս կընթանա քննությունը, հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ ես չեմ բացառում, որ անգամ ինքն ակամայից արել է գործողություններ, որոնց հետևանքը չի պատկերացրել, թե ինչ կարող է լինել, կամ ինչ ձևով կարող է անդրադառնալ։ Քավ լիցի սա, ընդամենն իմ ենթադրությունն է, որևէ կանխատեսում չեմ ուզում անել, բայց Դավիթ Սանասարյանն ինձ համար պայքարի ընկեր է, ում հետ ես տարբեր ճանապարհներ տարբեր տեղերով պայքարել եմ տարբեր անարդարությունների դեմ, և ես շատ կզարմանամ, որ դա լինի միտումնավոր արված որևէ քայլ, և հետևաբար նաև անձին դնել հարվածի տակ այնպիսի պաշտոնում, որը որ բավական փորձառություն է պահանջում, ինչու ոչ նաև մի քանի քայլերի այնպիսի հաշվարկներ, որ նաև անվստահություն դիմացինին՝ դու չպետք է վստահես բոլորին, որ ազնիվ են, դու պետք է դնես մեխանիզմներ, որ վերահսկողական գործիքակազմ ունենաս և այս առումով ես չեմ բացառում ուղղակի Դավիթի վստահությունը որևէ մեկի նկատմամբ, որը չարաշահվել է։ Սա իմ տպավորությունն է, անձնական կարծիքը։ Ճիշտ հասկացեք Դավիթ Սանասարյանը սխալ կադր չի, բայց սխալ տեղո՞ւմ է, կարող է և, դրա համար եմ ասում, որ վարչապետն, այո՛, պետք է ճիշտ մարդկանց ճիշտ տեղերում նշանակի», - ասաց Թանդիլյանը։

Դիտվել է՝ 346

Մեկնաբանություններ