Ապրիլի 23-24-ը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 22-ին լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի և Տավուշի նախալեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով, ապրիլի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 24-27-ին կբարձրանա 10-12 աստիճանով։ Ապրիլի 23-24-ը՝ կեսօրից հետո, Երևանի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր ժամը 8-ի դրությամբ դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սոթք-Քարվաճառ և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց և մառախուղ է: Գեղարքունիքի մարզի Գավառ, Ճամբարակ քաղաքներում և Սյունիքի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում ձյուն է: Սարավան-«Զանգեր» հատվածում բուք է: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: