«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Նիկոլ Փաշինյան. Տնտեսական հեղափոխության պարագայում առաջարկում ենք սկսել ատել աղքատությունը

Նիկոլ Փաշինյան. Տնտեսական հեղափոխության պարագայում առաջարկում ենք սկսել ատել աղքատությունը
23.04.2019 | 15:49

Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տնտեսական հեղափոխության իրագործման մեթոդը լինելու է նույն քաղաքական հեղափոխության նման՝ առանցքը անհատական ջանքն է, քաղաքացիներին խրախուսելը: Տեղից արձագանքեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ նշելով, որ քաղաքական և տնտեսական հեղափոխությունների միջև որոշակի տարբերություն կա։ «Քաղաքական հեղափոխության հիմքում ընկած էր ատելությունը, անհանդուրժողականությունը, իսկ տնտեսական հեղափոխության առումով մարդկանց մտածողությունը, հոգեբանությունը պետք է փոխվի»,- ասաց նա: Վարչապետը համաձայնեց, որ քաղաքական և տնտեսական հեղափոխությունները նույնը չեն, բայց խնդիրը պետք է լուծվի նույն ալգորիթմով: «Քաղաքական հեղափոխության պարագայում, եթե ընդունենք ատելությունը, ինչն էր ինքն ատում, այն, որ ընտրելու հնարավորություն իրեն չէր տրվում, բռնություններ, ամենաթողություն և այլն: Տնտեսական հեղափոխության պարագայում ատելության նոր օբյեկտ ենք առաջարկում, մենք առաջարկում ենք, որ մենք սկսենք ատել մեր աղքատությունը: Խեղճությունը, նախաձեռնողականության բացակայությունն ատել, մենք ուզում ենք մարդկանց օգնել, որպեսզի իրենք իրենց ուժը գիտակցեն»,- ասաց վարչապետը:

Դիտվել է՝ 476

Մեկնաբանություններ