«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Հովիկ Աբրահամյանը՝ իշխանության թիրախում

Հովիկ Աբրահամյանը՝ իշխանության թիրախում
25.04.2019 | 13:09

«Հրապարակը» գրում է. «Նախօրեին «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո հայտարարվեց քննիչ հանձնաժողովներ ստեղծելու մասին․ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը փակագծերը չբացեց՝ հայտնելով միայն, որ դրանք կլինեն հանքարդյունաբերության, ջրօգտագործման և այլ հանրային նշանակություն ունեցող ոլորտների վերաբերյալ։ Մեզ հաջողվեց պարզել, որ իշխանության համար «կարևորագույն նշանակություն» ունի հատկապես ջրօգտագործման ոլորտի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի ստեղծումը։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի վերջերին խորհրդարանում, կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, ջրօգտագործողների միությունների վերաբերյալ աղմկոտ հայտարարություն էր արել՝ ասելով, թե առաջիկայում բոլոր ՋՕՄ-երում ստուգումներ են կատարվելու։ «Մենք բոլոր տեղերում ստուգումներ ենք անելու, պարզենք՝ ովքեր են գողացել, հետո չասեք՝ բոլոր ջրօգտագործողների միություններին լցնում եք բանտերը: Էս ի՞նչ սովորություն է՝ նստեն իրենց տեղը, թալանեն, ուտեն, վերջում գան ասեն՝ աշխատավարձ չենք ստացել, կառավարություն, դե՛ վճարի: Ամենաշատ թալանված ոլորտն է, հեսա հերթով հետևներից գնալու ենք»,- ասել էր նա:


Տեղեկություններ կան, որ իշխանության թիրախում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն է, և չի բացառվում, որ այս հանձնաժողովի աշխատանքների արդյունքում աղմկահարույց բացահայտումներ արվեն»:

Դիտվել է՝ 366

Մեկնաբանություններ