Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատասխանել է 2022-ի նախագահական ընտրություններին մասնակցության հարցին՝ նշելով, որ ինքը դեռևս չի մտածում հաջորդ ընտրությունների մասին և ցանկանում է հաջողության հասնել պաշտոնավարման այս ժամկետում:
Ազգային դեբատների արդյունքներն ամփոփող մամլո ասուլիսի ժամանակ նա ասել է. «Որպեսզի հաջողության հասնեմ, պետք է ոչ պոպուլյար և դժվար որոշումներ կայացնեմ»: Ֆրանսիայում ազգային քննարկումները տևել են երկու ամիս՝ հունվարի 15-ից մարտի 15-ը: Դեբատների անցկացման նախաձեռնությունը Էմանուել Մակրոնինն էր՝ ի պատասխան «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների, որոնց պատճառը երկրում սոցիալական դժգոհությունն էր: