«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Մինչև եկող շաբաթ տեղումներ չեն սպասվում

Մինչև եկող շաբաթ տեղումներ չեն սպասվում
26.04.2019 | 13:30

Հայաստանի տարածքում ապրիլի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 28-ի ցերեկն առանձին շրջաններում, 29-30-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-28-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևանում ապրիլի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 29-30-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

Դիտվել է՝ 401

Մեկնաբանություններ