«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ՀԱՊԿ-ը քննարկելու է կանոնադրությունը փոխելու Հայաստանի առաջարկը

ՀԱՊԿ-ը քննարկելու է կանոնադրությունը փոխելու Հայաստանի առաջարկը
27.04.2019 | 10:21

ՀԱՊԿ-ի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանը, որը կայանալու է մայիսի 22-ին Բիշքեկում, հնարավոր է համաձայնեցվի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու Հայաստանի առաջարկը: Դրանից հետո, համաձայնեցված փոփոխությունները հավանություն ստանալու և հաստատվելու համար կներկայացվեն ՀԱՊԿ երկրների ղեկավարներին՝ գագաթաժողովը նախատեսված է աշնանը: Հայաստանի առաջարկած փոփոխությունների իմաստը կազմակերպության գլխավոր քարտուղարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելուց հետո նոր գլխավոր քարտուղարի նշանակման ընթացակարգը հստակեցնելն է: ՀԱՊԿ կանոնադրությունը փոփոխելու Հայաստանի առաջարկները քննարկելու մասին ռուսական РБК գործակալությանը ասել են կազմակերպության անդամ երկրներից երկուսի դիվանագետները: ՀԱՊԿ-ում վեց երկիր կա՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը: Թե դրանցից որ երկու երկրների դիվանագետներն են ասել առաջիկա քննարկումների մասին, չի հստակեցվում: Այդ դիվանագետները նաև ասել են, որ մինչև 2020-ը գլխավոր քարտուղարի պաշտոնակատար կմնա ՌԴներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը, հետո գլխավոր քարտուղարի պաշտոնը երեք տարով կանցնի Բելառուսին:


ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան РБК-ի հարցմանը հստակ պատասխան չի տվել: «ՀԱՊԿ ԱԳ նախարարների հանդիպման օրակարգը և ստորագրման համար նախատեսվող փաստաթղթերի փաթեթը ձևավորման փուլում են: Ավելի մանրամասն տեղեկատվություն կներկայացնենք հանդիպման անցկացմանը մոտ ժամանակահատվածում: Հանդիպման արդյունքներով կտեղեկացնենք ընդունված որոշումների մասին», - ասել է Զախարովան:

Դիտվել է՝ 260

Մեկնաբանություններ