«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Միհրան Պողոսյանն, Արամ Հարությունյանը դուրս եկան Հայաստանից՝ օգտագործելով պատգամավորական անձեռնմխելիությունը

Միհրան Պողոսյանն, Արամ Հարությունյանը դուրս եկան Հայաստանից՝ օգտագործելով պատգամավորական անձեռնմխելիությունը
27.04.2019 | 10:23

Թե ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը, թե՛ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը դուրս եկան Հայաստանից՝ օգտագործելով իրենց պատգամավորական անձեռնմխելիությունը՝ լրագրողների հարցին, թե ինչպե՞ս եղավ, որ նրանք լքեցին Հայաստանը, պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արամ Հարությունյանը պատգամավորական մանդատն օգտագործեց և տեսադաշտից կորավ, քանի դեռ պատգամավորական անձեռնմխելիությունից նա զրկված չէր, որևէ մեկը նրա նկատմամբ լծակ չուներ։ Միհրան Պողոսյանն էլ նույնպես պատգամավորական անձեռնմխելիությունից օգտվելով դուրս է եկել ՀՀ-ից: Ի՞նչ կա էդտեղ զարմանալի, եթե պատգամավորական անձեռնմխելիության պայմաններում նրանց ձերբակալեին, հիմա դուք բոլորդ պետք է ասեիք՝ «բա ո՞ւր մնաց օրենքը, բա ո՞ւր մնաց օրինականությունը, օրենքի գերակայությունը»։ Բայց ուր պետք է փախչեն, երկրագունդը փոքր է», - ասաց Փաշինյանը։ Հարցին, թե անվտանգության խնդիր չի՞ տեսնում, որ ՀՀ ՊՆ նախկին նախարարը դրսում է, ԴԱՀԿ ծառայության նախկին պետը դրսում է, վարչապետը պատասխանեց. «ԴԱՀԿ պետը հարաբերական է՝ դրսո՞ւմ է, թե՞ ներսում է։ Տեսեք, իսկ Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը որքան գիտեմ նաև ՌԴ քաղաքացի է, և մենք պետք է այս իրավիճակի հետ հաշվի նստենք։ Ես չեմ ուզում այստեղ այլ ենթատեքստեր տեսնել, օրինակ՝ հիմա բացահայտ հանցագործ մարդ կա Հայաստանի Հանրապետությունում, որն օտարերկրյա պետության կողմից հետախուզվում է, և ակնկալվում է, որ մենք հանձնենք, բայց էդ մարդուն մենք չենք կարողանում հանձնել՝ այն բանի բերումով, որ ինքն ունի ՀՀ անձնագիր։ Ակնհայտ հանցագործ է, ինքն էլ է ասում, որ ինքը հանցագործ է, ոչ մեկի համար գաղտնիք չի, որ ինքը հանցագործ է, բայց մենք էդ հարցը չենք կարողանում լուծել»։ Հարցին, թե Ռուսաստանը Պողոսյանին այնուամենայնիվ կարտահանձնի՞, Փաշինյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել»։

Դիտվել է՝ 295

Մեկնաբանություններ