«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Անշարժ գույքի գործարքները, գները մարտին աճել են

Անշարժ գույքի գործարքները, գները մարտին աճել են
27.04.2019 | 10:26

2019-ի մարտին Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 15213 գործարք. ցուցանիշը այս տարվա փետրվարի համեմատ աճել է 15, իսկ 2018-ի մարտի համեմատ` 6,7 տոկոսով:


Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Երևանում 2019-ի մարտին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառակուսի մետրի մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները այս տարվա փետրվարի համեմատ աճել են 1,9, իսկ 2018-ի մարտի համեմատ՝ 9,6 տոկոսով: Մարզերի քաղաքներում 2019-ի մարտին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները այս տարվա փետրվարի համեմատ աճել են 0,8 տոկոսով, փոխանցում է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն:

Դիտվել է՝ 280

Մեկնաբանություններ