Ճապոնիայի Ակիհիտո կայսրը և Միտիկո կայսրուհին ուրբաթ վերջին անգամ են պաշտոնապես դուրս եկել հանրության առաջ որպես թագավորող զույգ՝ նախքան ապրիլի 30-ին գահից միապետի հրաժարումը: Նրանք մասնակցել են շրջակա միջավայրի պաշտպանության ակտիվիստների և այն գիտնականների՝ Տուկիոյում կայացած պարգեւատրման արարողությանը, որ լուրջ արդյունքների են հասել կենդանի բնության ուսումնասիրման բնագավառում: Այժմ 85-ամյա կայսրը և 84-ամյա կայսրուհին մինչև ամսվա վերջը կհանգստանան Տոկիոյի կենտրոնում գտնվող իրենց պալատական համալիրում: Ապրիլի 30-ին նրանք կմասնակցեն գահից հրաժարման պաշտոնական արարողությանը: Այնտեղ իշխանության երեք ճյուղերի՝ կառավարության, խորհրդարանի և Գերագույն դատարանի ղեկավարների ներկայությամբ կայսրը կարտասանի հրաժեշտի ճառը: Մայիսի 1-ին, Տոկիոյում կկայանա Ակիհիտոյի 59-ամյա ավագ որդու՝ գահաժառանգ արքայազն Նարուհիտոյի գահակալության հանդիսավոր արարողությունը: