«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո՝ Պեկինում

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո՝ Պեկինում
27.04.2019 | 10:37

Ապրիլի 24-ին Չինաստանում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 104–րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո, որին մասնակցել են Պեկինի և Չինաստանի տարբեր համալսարանների հայ ուսանողներ, գործարարներ, այլ պետությունների քաղաքացիներ (Գերմանիա, Ղազախստան, Կոստա Ռիկա, Վրաստան, Շվեյցարիա, Ռուսաստան, ԱՄՆ)։ Միջոցառմանը ներկա է եղել «Գոտի և ճանապարհ 2-րդ միջազգային համաժողովին» մասնակցելու նպատակով չինական կողմի հրավերով ՉԺՀ-ում գտնվող Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։


Հիշատակի միջոցառման սկզբում ներկաները դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ կատարել են ծաղիկների զետեղման և խնկարկման արարողություն, տեղի է ունեցել մոմավառություն։ Դեսպանության ընդունելությունների սրահում մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որից հետո մասնակիցներին ողջունել և ելույթով հանդես են եկել ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։ Տեղի է ունեցել «Սողոմոն Թեհլերյան» վավերագրական ֆիլմի դիտում։

Դիտվել է՝ 251

Մեկնաբանություններ