Մոսկվան ողջունում է միջուկային զենքից լիովին հրաժարվելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչը Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Չինաստանին՝ հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ Միջուկային զենքի չտարածման պայմանագրին նվիրված 2020-ի ամփոփիչ խորհրդաժողովի նախապատրաստական կոմիտեի երրորդ նստաշրջանից առաջ: «Հաշվի առնելով միջուկային զենքի դերի աճն ամերիկյան դոկտրինային փոստաթղթերում և դրա աստիճանական փոխադրումն այն միջոցների հարթություն, որոնք կարող են կիրառվել մարտի դաշտում, նման հայտարարությունը կարելի է միայն ողջունել», - ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը: Նրա խոսքով՝ դա հնարավոր է համընդհանուր և լիարժեք զինաթափման դեպքում։