«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Նազարբաևն առաջարկում է ԵՄ-ին միանալ ԵԱՏՄ-ի ինտեգրմանը

Նազարբաևն առաջարկում է ԵՄ-ին միանալ ԵԱՏՄ-ի ինտեգրմանը
27.04.2019 | 10:47

Եթե ԵՄ-ն միանա ԵԱՏՄ-ի և նոր Մետաքսի ճանապարհի չինական նախաձեռնության հետ ինտեգրմանը, Եվրասիայում կլինի բոլորի համար շահավետ գլոբալ ինտեգրում՝ հայտարարել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսում էր Մետաքսի ճանապարհի ծրագրի հետ ԵԱՏՄ-ի զուգորդման մասին: Այդ զուգորդումը շատ կարևոր է: Հեռանկարում, եթե ԵՄ-ն միանա «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը և ԵԱՏՄ-ին, դա բոլորի համար շահավետ գլոբալ ինտեգրում կլիներ եվրասիական մայրցամաքում»,- ասել է Նազարբաևը, որը ժամանել է Պեկին՝ մասնակցելու «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովին:
«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» երկրորդ համաժողովն ապրիլի 25-27-ին անցկացվում է Պեկինում, մասնակցում են պետությունների ու կառավարությունների 37 ղեկավարներ: Համաժողովի աշխատանքին մասնակցելու համար ժամանել են նաև Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստին Լագարդը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:

Դիտվել է՝ 320

Մեկնաբանություններ