«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Դավիթ Տոնոյան. ԱՄՆ սպառազինություն գնելու որևէ կոնկրետ առաջարկ ՀՀ-ն չի ստացել, բայց եթե լինի, ինչո՞ւ ոչ

Դավիթ Տոնոյան. ԱՄՆ սպառազինություն գնելու որևէ կոնկրետ առաջարկ ՀՀ-ն չի ստացել, բայց եթե լինի, ինչո՞ւ ոչ
27.04.2019 | 11:08

ԱՄՆ սպառազինություն գնելու որևէ կոնկրետ առաջարկ Հայաստանը դեռևս չի ստացել՝ լրագրողերի հետ ճեպազրույցում ասաց ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը։
«Ես դեռևս որևէ առաջարկ չեմ ստացել։ Կոնկրետ որևէ առաջարկ չկա», - ասաց Տոնոյանն՝ արձագանքելով լրագրողի հարցին, որ ՀՀ այցի ընթացքում ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն առաջարկել էր Հայաստանին ոչ թե ռուսական, այլ՝ ամերիկայն սպառազինություն գնել։ «Մենք շուկան ուսումնասիրում ենք որակի, տեսակի ու գնի տեսանկյունից։ Եթե տեսնենք, որ առաջարկություններն այնպիսին են, որ կարող է ձեռքբերումներ լինեն, ինչու՞ ոչ և, եթե դա թույլատրելի լինի ԱՄՆ-ի համար», - ասաց Դավիթ Տոնոյանը։


Անդրադառնալով Մոսկվա այցին ու այնտեղ ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ՊՆ նախարարը նշեց, որ բացի ՍՈւ-30 ՍՄ կործանիչների շուրջ պայմանավորվածությունից, պայմանավորվածությունների են ձեռք բերվել մինչև այս տարվա վերջ ու մյուս տարվա ընթացքում բոլոր մատակարարումների վերաբերյալ։

Դիտվել է՝ 299

Մեկնաբանություններ