Պեկինում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է ղարաբաղյան հակամարտության հարցը: Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, ջանք չի խնայի հիմնախնդրի կարգավորման համար: Ալիևը բարձր է գնահատել Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:
Հանդիպման ժամանակ կողմերը Մոսկվայի և Բաքվի միջև երկկողմ հարաբերությունների հետագա հաջող զարգացման վստահություն են հայտնել: