Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի նախօրեին թուրք վարձկանները սիրիական Էլ Բաբ քաղաքում հարձակվել են հայ ընտանիքների վրա, կողմերի միջև բախումներ են տեղի ունեցել՝ հայտնում է քրդական hawarnews.com կայքը՝ «Հայոց ցեղասպանության» փոխարեն կիրառելով «հայկական ջարդեր» արտահայտությունը:
Թուրքական բանակի և վարձկանների կողմից շրջափակված Էլ Բաբի քաջատեղյակ աղբյուրները լրագրողներին հայտնել են, որ ուժեղ բախումները սկսվել են ապրիլի 23-ի երեկոյան ժամը յոթին և մի քանի ժամ տևել: Թուրք վարձկանները հարձակվել են քաղաքում բնակվող հայկական արմատներով ընտանիքների վրա: Հրազենային վիրավորումներ ստացած մի քանի վարձկաններ տեղափոխվել են հիվանդանոցներ: Տուժած հայերի մասին տեղեկություն չի հաղորդվում: