«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Իտալիայում հիվանդը գլխուղեղի վիրահատության ժամանակ ջութակ է նվագել

Իտալիայում հիվանդը գլխուղեղի վիրահատության ժամանակ ջութակ է նվագել
27.04.2019 | 12:02

Իտալիայի Տարանտո քաղաքի բժիշկները յուրահատուկ վիրահատություն են կատարել: 23-ամյա հիվանդը, որի մոտ գլխուղեղի ուռուցք է ախտորոշվել, վիրահատության ընթացքում ջութակ է նվագել: Ուռուցքի առանձնահատկությունը պահանջել է, որ հիվանդը վիրահատության ընթացքում պահպանի գիտակցությունը: Կիրառվել է տեղային անզգայացման բարդ մեթոդը:

«Այս տեխնիկան օգտագործվում է, երբ վիրահատության ընթացքում մի շարք նյարդաբանական գործառույթների խախտման վտանգ կա, օրինակ, խոսքի կամ կոորդինացիայի: Վիրահատության ընթացքում պահանջվում է հիվանդի պատասխան ռեակցիան, նրա մասնակցությունը գործընթացին», - բացատրել են բժիշկները: Երիտասարդ կինը ջութակահար է: Համերգի ավարտից հետո նրա ինքնազգացումը վատացել է և նրան հիվանդանոց են տեղափոխել: Կնոջ մոտ գլխուղեղի ուռուցք է ախտորոշվել, որը չնայած ուղեղի կարևոր կենտրոնները շոշափող բարդ տեղադրվածությանը, հնարավոր է եղել վիրահատել:

Դիտվել է՝ 463

Մեկնաբանություններ