«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակման արարողություն

Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակման արարողություն
27.04.2019 | 12:03

Ապրիլի 24-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակման արարողություն: Տեղի հայ համայնքի ներկայացուցիչները, հայկական կազմակերպություններն ու երիտասարդական կառույցները ցույց են անցկացրել Թուրքիայի դեսպանի առանձնատան առջև, որից հետո ՀՀ դեսպանության բակում տեղադրված խաչքարի մոտ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն: Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի թեմական պատվիրակ Վիգեն արքեպիսկոպոս Հայկազյանը, Վաշինգտոնի Սբ. Մարիամ Աստվածածին ու Սբ. Խաչ եկեղեցիների հոգևոր հովիվներ Հովսեփ քահանա Կարապետյանն ու Սարգիս քահանա Աքթավուքյանը մատուցել են Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսության կարգ:


Միջոցառմանը ելույթ են ունեցել «Վարդանանց ասպետներ» կազմակերպության ներկայացուցիչ Ջեյքոբ Բուրնազյանը, Ամերիկայի հայկական համագումարի Կոնգրեսի հետ կապերի հարցերով տնօրեն Մարիամ Խալոյանը և ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն անդրադարձել է Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը հակազդելու ու պատմական արդարությունը վերականգնելու անհրաժեշտությանը:


Միջոցառմանը ելույթ են ունեցել Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու «Շնորհալի» ու Սբ. Խաչ եկեղեցու «Համաստեղ» դպրոցների սաները: Միջոցառման ավարտին ծաղկեպսակներ են զետեղվել։

Դիտվել է՝ 408

Մեկնաբանություններ