Հայաստանը հանդես չի եկել ՀԱՊԿ կանոնադրությունում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ՝ Tert.am-ի հետ զրույցում ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին, թե համապատասխանում է իրականությանը տեղեկությունը, որ ՀՀ-ը հանդես է եկել ՀԱՊԿ կանոնադրությունը փոխելու նախաձեռնությամբ։ «Հայաստանը հանդես է եկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման պարագայում նոր գլխավոր քարտուղարի նշանակման ընթացակարգի կանոնակարգման առաջարկով, որը չի ենթադրում ՀԱՊԿ կանոնադրության փոփոխություն»,-ասաց նա։
Ռուսական «РБК»-ն հայտնել էր, որ ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի առաջիկա նիստում, որը կկայանա մայիսի 22-ին Բիշքեկում, կարող են համաձայնեցվել Հայաստանի առաջարկած փոփոխությունները կազմակերպության կանոնադրության հետ կապված: