«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ՔՊ-ն պատրաստ չէ համագումարը անցկացնել մայիսին

ՔՊ-ն պատրաստ չէ համագումարը անցկացնել մայիսին
27.04.2019 | 12:10

«Փաստը» գրում է. «Ինչպես հայտնի է, առաջիկա համագումարին ընդառաջ տեղի է ունեցել ՔՊ քաղխորհրդի նիստը, որ անցել է բավականին թեժ մթնոլորտում, ինչը ՔՊ-ում գնահատում են որպես ներկուսակցական դեմոկրատիայի վկայություն: Հատկապես բուռն քննարկումներ են եղել համագումարի անցկացման ժամկետների առումով: Համագումարն ի սկզբանե նախատեսված է եղել անցկացնել մայիսին: Սակայն Նիկոլ Փաշինյանը զայրացել է և նշել, որ համագումարի նախապատրաստական աշխատանքներում գրեթե ոչինչ արված չէ, և իրենք մայիսին պարզապես չեն հասցնի անցկացնել: Ամենայն հավանականությամբ, համագումարը կանցկացվի հունիսին: ՔՊԿ վարչության նախագահի ամենահավանական թեկնածուն ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն է, թեպետ ՔՊ-ականները պնդում են, որ այդ հարցը դեռ չի քննարկվել»:

Դիտվել է՝ 418

Մեկնաբանություններ