«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Ucom-ի և «Creative Armenia»-ի ստեղծարար երիտասարդների միջոցառմանը

Նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Ucom-ի և «Creative Armenia»-ի ստեղծարար երիտասարդների միջոցառմանը
27.04.2019 | 20:51

Ապրիլի 26-ին Ucom ընկերության և «Creative Armenia» մշակութային հիմնադրամի գործակցությամբ ամփոփվել են «Ստվերների արվեստ» լուսանկարչական մարտահրավերի արդյունքները։ Հաղթող Տիգրան Մադոյանն արժանացավ Ucom ընկերության 2000 ԱՄՆ դոլար մրցանակին իր «Հայ միասնության ստվերը» ստեղծագործության համար։ Հանդիպմանը ներկա էին արտիստներ, կինոգործիչներ, վայելչագրության, դիզայնի և լուսանկարչության պրոֆեսիոնալներ։ Ստեղծարար երիտասարդներին իրենց ներկայությամբ պատվել էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ։


«Ucom-ը հիմնադրման օրից աջակցել է որակյալ մեդիա-բովանդակության ստեղծմանն ու զարգացմանը։ Տարիներ շարունակ Ucom-ը ֆինանսական ներդրումներ է արել մասնավորապես հայկական որակյալ հեռուստաբովանդակություն ստեղծելու համար։ Այս քայլով զարկ ենք տվել ոչ միայն հայկական ֆիլմարտադրության զարգացմանը, այլև խթանել ենք որակյալ արտադրանք ստեղծող ռեժիսորների, սցենարիստների, արտիստների աճ։ Նոր սերնդի որակյալ աշխատանք ստեղծող լուսանկարիչներն անմասն չէին կարող լինել այս գործընթացից», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Միջոցառման ընթացքում ներկայացվել է նաև «Creative Armenia Network» նորաստեղծ հարթակը, որի անդամները երաժիշտներ, կինոգործիչներ, գրողներ և այլ արվեստագետներ, ծանոթացել են իրենց ակտիվ մասնակցությունն ակնկալող մի շարք ծրագրերի, մրցույթների և կրթաթոշակ ստանալու հնարավորություններին։


«Հպարտ ենք Ucom-ի հետ մեր նորաստեղծ համագործակցության համար», - նշել է «Creative Armenia»-ի տնօրեն Կարին Հովհաննիսյանը ու հավելել. «Մեր հիմնադիր գործընկեր JHM հիմնադրամի, ստրատեգիական գործընկեր Հայ Բարեգործական Ընդհանուր Միության և աշխարհով մեկ մեր մշակութային համակիրների հետ միասին մենք ձևավորում ենք մշակութային կոալիցիա, որը կխթանի հայ ստեղծարար միտքը գալիք սերունդների համար: Ucom-ը միանում է մեզ որպես գործընկեր հաղորդակցության գծով ապահովելու, որ Հայաստանի ստեղծարար ձայները լսելի դառնան գլոբալ հարթակներում»։


«Creative Armenia»-ի և Հայ Բարեգործական Ընդհանուր Միության կողմից սահմանված կրթաթոշակի արժանացած, ինչպես նաև Բրյուսելի Villa Empain ուղևորվող «East-West Residency» ծրագրի հաղթող ճանաչված տաղանդավոր արվեստագետները նույնպես մասնակցել են միջոցառմանը և կիսվել հաջողության իրենց փորձով ու պատմությամբ։

Դիտվել է՝ 649

Մեկնաբանություններ