«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Նիկոլ Փաշինյան. Խնդրում եմ, թողեք քայլեմ մի քիչ

Նիկոլ Փաշինյան. Խնդրում եմ, թողեք քայլեմ մի քիչ
27.04.2019 | 20:52

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում այսօր՝ Քաղաքացու օրը, այցելել մարզեր։ Մաշտոցի պողոտայում զբոսանքի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելիս նա տեղեկացրեց, որ Երևանում աշխատանքային ռեժիմով է անցկացնելու օրը։ «Երկուշաբթի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստն է տեղի ունենալու Երևանում, դրա համար այսօր չկարողացա գնալ մարզեր` չնայած շատ ուզում էի», - ասաց Փաշինյանը։ Հարցին, թե Քաղաքացու օրը իր պատկերացրած ձևո՞վ է սկսել, Փաշինյանը պատասխանեց ժպտալով. «Այո, որովհետև կարողացա երկու ժամ ավելի քնել, և դա ինձ համար մեծ երջանկություն էր»։ Լրագրողները փորձեցին մի քանի հարց ևս տալ, սակայն Փաշինյանը դրանց չպատասխանեց. «Ժողովուրդ ջան, ախր չեղավ էլի, ես իհարկե, դեմ չեմ ձեր հարցերին պատասխանել, բայց ամենաօրյա ռեժիմ է դա ստացվում, ախր դա էլ ճիշտ չի էլի։ Խնդրում եմ, թողեք քայլեմ մի քիչ»։

Դիտվել է՝ 479

Մեկնաբանություններ