ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Զենքի վաճառքի միջազգային պայմանագիրն անվանել է տվյալ ոլորտում վերահսկողության գլոբալ գործիքամիջոց։ Գուտերեշը պայմանագիրը զգալի ձեռքբերում է անվանել՝ զենք վաճառելու շրջանակում պատասխանատվությունն ապահովելու համար։
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կարծիքով՝ «դա հատկապես կարևոր է ներկայում, երբ մենք տեսնում ենք աճող միջազգային լարվածություն և զինանոցների մոդեռնիզացման նկատամամբ հետաքրքրության ընդլայնում։