Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ամերիկյան Fox News հեռուստաալիքին հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, Իսրայելը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները Վաշինգտոնին Թեհրանի հետ կոնֆլիկտի մեջ են ներքաշում: «Նրանք բոլորը շահագրգռվածություն են ԱՄՆ-ին կոնֆլիկտի մեջ ներքաշելու հարցում: Չեմ կարծում, որ նախագահ Թրամփը դա ցանկանում է, նա նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր ԱՄՆ-ին նոր պատերազմի չտանել»,- հայտարարել է ԱԳ նախարարը: