«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Վարչապետ Փաշինյանի համար ԱՄՆ-ից պաշտոնական հրավեր կորզելու փորձերն առայժմ ապարդյուն են

Վարչապետ Փաշինյանի համար ԱՄՆ-ից պաշտոնական հրավեր կորզելու փորձերն առայժմ ապարդյուն են
27.04.2019 | 20:58

««Փաստն» օրեր առաջ անդրադարձել էր հարցին, որ իշխանությունները ջանքեր են գործադրում վարչապետ Փաշինյանի համար ԱՄՆ-ից պաշտոնական հրավեր ստանալու ուղղությամբ: Մասնագետների կարծիքով, դա ինքնին կարևոր է, քանզի Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ամերիկյան ուղղությունը, մեղմ ասած, արդյունավետ չէ: Թերթը պարզել է, որ բոլոր փորձերն առայժմ ապարդյուն են անցնում: Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ անգամ ԱՄՆ-ից ժամանած կոնգրեսականները հայկական կողմի, այդ թվում՝ արևմտյան ֆինանսավորող ունեցող հ/կ-ների ներկայացուցիչների «լոբբինգին» խուսափողական պատասխաններ են տվել՝ ասելով, որ «դա իրենց կազմակերպելու թեման չէ», և իրենք, ըստ էության, անկարող են որևէ կերպ հարցին լուծում կամ կարգավորում տալ: Չճշտված տեղեկությունների համաձայն, թեմայի վերաբերյալ չեզոքություն է ցուցաբերում նաև Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը»:

Դիտվել է՝ 413

Մեկնաբանություններ