«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Լուկաշենկոն և Պուտինը հանդիպել են «աղտոտ» նավթի պատճառով

Լուկաշենկոն և Պուտինը հանդիպել են «աղտոտ» նավթի պատճառով
27.04.2019 | 21:03

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Բելառուսի նավթամշակման գործարաններ անորակ նավթի մատակարարման հարցը՝ հաղորդում է ԲելՏԱ-ն՝ վկայակոչելով Բելառուսի նախագահի աշխատակազմի ղեկավար Նատալյա Կոչանովային։ Նա ասել է, որ Չինաստանից վերադառնալուց հետո Լուկաշենկոն հանդիպել է Պուտինի հետ։


«Երեկ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ։ Ռուսաստանի նախագահը վստահեցրել է, որ հարցն ամենայն լրջությամբ կքննվի, կատարվածին սկզբունքային գնահատական կտրվի»,-ասել է Կոչանովան։ Նա նաև հույս է հայտնել, որ հարցը կկարգավորվի։

Դիտվել է՝ 494

Մեկնաբանություններ