«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Նիկոլ Փաշինյան. Իմ կյանքում սա է փոխվել, որ չեմ կարողանում իմ հարազատ քաղաքում ազատ քայլել

Նիկոլ Փաշինյան. Իմ կյանքում սա է փոխվել, որ չեմ կարողանում իմ հարազատ քաղաքում ազատ քայլել
27.04.2019 | 21:04

Ես այսօր այստեղ եմ որպես քաղաքացի, ոչ որպես վարչապետ. Հայաստանում առաջին անգամ նշվող քաղաքացու օրվա առթիվ Մաշտոցի պուրակում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս խոսքերով դիմեց լրագրողներին՝ խնդրելով այս օրն իրեն հարցեր չուղղել: Այդուհանդերձ, լրագրողները կարողացան ստանալ իրենց հուզող մի շարք հարցերի պատասխաններ: Լրագրողի հարցին, թե որքանով էր ճիշտ 124 մլն գումար ծախսել Քաղաքացու օրվա վրա, եթե հնարավոր էր այլ ուղղությամբ դրանք ծախսել, Փաշինյանն ասաց. «Այլ ուղղություններով ևս գումարներ կծախսվեն: Այս տարի քաղաքացին 40 մլրդ դրամով գերակատարում է բյուջեի եկամուտները»: Նա նշեց, որ կառավարության կողմից բյուջեից հատկացված գումարները հավասարապես ծախսվելու են նաև ՀՀ մարզերում:
Լրագրողի մեկ այլ հարցին ի պատասխան, թե ինչ է փոխվել մեկ տարվա ընթացքում նրա կյանքում՝ Փաշինյանը կատակեց՝ ասելով. «Իմ կյանքում սա է փոխվել, որ չեմ կարողանում իմ հարազատ քաղաքում ազատ քայլել»: Մաշտոցի պուրակում ՀՀ վարչապետ Փաշինյանը միացավ խորոված անողներին, օգնեց նրանց և վերջում համտեսեց:

Դիտվել է՝ 1082

Մեկնաբանություններ