«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Պարի միջազգային օրը՝ Ջավախքում

Պարի միջազգային օրը՝ Ջավախքում
28.04.2019 | 15:41

Ապրիլի 29-ին աշխարհում նշվում է պարի միջազգային օրը, և այդ տոնին ընդառաջ Ջավախքի հանրային զարգացման ասոցիացիան Ախալքալաքում իրականացրեծ «Երբ պարում է Ջավախքը» խորագիրը կրող միջոցառումը։


Միջոցառմանը մասնակցում էին, Կարծախի, Վաչիանի, Գոմանի, Բարալեթի, Դիլիսկայի, Դամալայի, Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի, Ջավախքի ընդհանուր փոխանորդական առաջնորդության պարի համույթները։ Ներկա էին, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հ․ Մկոյանը, Ախալքալաքի սակրեբուլոյի նախագահ Ն․ Իրիցյանը, փողքաղաքապետ Ա․ Մառանգոզյանը և տեղական ինքնակառավարության այլ ներկայացուցիչներ։


Միջոցառման կազմակերպիչներից Սոնա Տոնականյանը ասում է. «Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին և ծնողներին, մեր նախաձեռնությանը միանալու և օրը տոն դարձնելու համար։ Պարի լեզուն բոլորինս է և նույննն է։ Հույս ունենք նման միջոցառումներ հաճախ կկազմակերպենք և սովորական օրը տոն կդարձնենք»։

Դիտվել է՝ 1018

Մեկնաբանություններ